Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Նվիրատվություն «Ազնավուր» կենտրոնին

Նվիրատվություն «Ազնավուր» կենտրոնին
13.12.2025 | 12:32

Ավելի քան 300 բնօրինակ թանգարանային ցուցանմուշներ, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի մասնակցությամբ կինոֆիլմերի հազվագյուտ ազդագրեր, ամսագրեր, լուսանկարներ, ծրագրեր, սկավառակներ, որոնք 2024 թվականին ներկայացվել էին «Քեզ համար, Շառլ» ժամանակավոր ցուցադրության ընթացքում, նվիրաբերվեցին «Ազնավուր» կենտրոնին՝ համալրելով աշխարհահռչակ շանսոնյեի կյանքին ու գործունեությանը նվիրված թանգարանային արժեքավոր հավաքածուի: Հավաքածուն 2024 թվականին կազմվել էր իմ և Ռալֆ Յիրիկյանի համատեղ ջանքերով՝ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի առիթով:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 3647

Մեկնաբանություններ