Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ հանուն Հայրենիքի նահատակված քաջորդիների համար

Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ հանուն Հայրենիքի նահատակված քաջորդիների համար
27.01.2026 | 14:34

Հունվարի 27-ին՝ հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց հոգեհանգստյան կարգ։

Եկեղեցականաց դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված հանուն Հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Դիտվել է՝ 3383

Մեկնաբանություններ