ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Երանի սխալվեմ

Երանի սխալվեմ
07.03.2026 | 11:24

Վերջին շրջանի աննախադեպ լայնածավալ օրենսդրական նախաձեռնություններով, ինչպես նաև Սահմանադրության շրջանցմամբ ենթաօրենսդրական ակտերով արտացոլված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգավիճակի վատթարացմանը հանգեցնող նկրտումները «հույս են ներշնչում», որ Սահմանադրության նախագծում ոչ միայն տեղ չեն գտնի Անկախության մասին հռչակագիրը, այլև Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակն ամրագրող հիմնադրույթները։ Այս համատեքստում, թերևս, խնդրահարույց դիտվի նաև «Մարդը բարձրագույն արժեք է» դրույթը, քանզի այն կարող է ընկալվել իբրև պետականության արժևորմանը խոչընդոտող։

Սա ընդամենը կանխատեսում է՝ երանի սխալվեմ:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 3548

Մեկնաբանություններ