ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մեր իրական պատմությունը կերտում են քաջերը, նվիրյալներն ու արարողները՝ վեհ ու բարոյական մարդիկ

Մեր իրական պատմությունը կերտում են քաջերը, նվիրյալներն ու արարողները՝ վեհ ու բարոյական մարդիկ
27.04.2026 | 16:04

Անկասկած եմ ասում՝ Քրիստոսն անգամ եթե հայտնվեր մեր երկրում և շիտակ փրկության քարոզ աներ, կքարկոծվեր ու նորից կխաչվեր: Իշխողների կեղծ ու խարդախ պահվածքը շարունակ առիթ է տալիս ժողովրդի մի զգալի հատվածին մոլորվելու: Չարաբաստիկ իշխողներն անդադրում փորձում են խլացնել մարդկային հոգու ու հայրենիքի, ճշմարտության ու արդարության ձայնը և հաճախ հաջողում են: Բայց դա, որպես կանոն, երկար չի տևում, անպայման գալիս է դատապարտման օրը: Ճշմարտությունն ու արդարությունը երբեք չեն անհետանում ու չեն մեռնում, մշտապես ուղեկցում են ազնիվ, բարոյական ու անձնվեր մարդկանց: Հենց նրանք են բարի հուն վերադարձնում իրենց ժողովրդի ու երկրի ընթացքը: Նրանք են կասեցնում չարաբաստիկների իշխանությունը: Հենց նրանք են երկրի իրական քաղաքացիները:

Այժմ նրանք ճակատագրական առաքելություն ունեն,- համառոտ ու պարզ այն ձևակերպեմ այսպես. Հայաստանի ճշմարիտ քաղաքացու պարտքն է հնարավորինս աջակցել, որ շուտափույթ և ընդմիշտ փակվի գործող՝ նոր սանձարձակությունների միտված վարչախմբի արյունոտ ու ամոթալի էջը: Հայոց պատմության մատյանը նման էջեր գրելու համար չէ: Մեր իրական պատմությունը կերտում են քաջերը, նվիրյալները, արարողներն ու ազգապահները՝ վեհ ու բարոյական մարդիկ:

Հրանտ Ալեքսանյան

Դիտվել է՝ 6910

Մեկնաբանություններ