Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Մայիս 28-ի շունչն ու ոգին

Մայիս 28-ի շունչն ու ոգին
29.05.2026 | 11:51

Մայիս 28-ի շունչն ու ոգին, Հայաստանի Հանրապետության հիմնասյունը, անկախության Ռահվիրան, հայոց նորագույն պատմության մեծագույն (բայց ըստ արժանվույնս չգնահատված) պետական գործիչը՝ շուշեցի դաշնակցական Արամ Մանուկյան․

«...Ես մի բանից եմ վախենում, վախենում եմ՝ մենք սեւերես դուրս գանք մեր ժողովրդի առջեւ, չկարողանանք կազմակերպել գործը եւ կորցնենք նրա հաւատն ու վստահութիւնը»։

1918 Յունուար

«Արամը Երեւանում. Արշալոյս Աստուծատրեանի Յուշերը»

«Արամ Մանուկեան․ Փաստաթղթերի եւ նիւթերի ժողովածու»

Արամ Մանուկեան

(Սերգէյ, Սարգիս Յովհաննիսեան, 1879-1919)

«...Այսպիսի պայմաններում, մեր ժողովուրդը հրաշքներ կարող է գործել։ Շատ անգամ առիթներ եմ ունեցել նկատելու, որ մեր գիւղացուն պարտաճանաչութեան զգացումը հարազատ է։ Գիտակցութեան նշան է այդ։ Ազգային Խորհրդի մի կոչը բաւարար է, որ նա իր համար այդ ազիզ օրին թողնի տուն ու տեղ եւ շտապի զէնքի տակ, երբ ստիպողական, հարկադրական ոչինչ չկայ։ Մինչդեռ ռուս կառավարութեան զօրակոչը գլուխ էր գալիս ահ ու սարսափի ազդեցութեան տակ։ Այսօր Օշականից ինձ մի այսպիսի դէպք պատմեցին։ Երբ Ազգային Խորհրդի կոչը հասնում է գիւղ, զինակոչի ենթակայ երիտասարդները պատրաստութիւններ են տեսնում Վաղարշապատ գալու՝ արձանագրուելու համար։ Գիւղի ունեւորներից մէկը, որ ամբողջ պատերազմի ընթացքում իր որդուն զանազան միջոցներով ազատել էր զօրակոչից, Ազգային Խորհրդի կոչը կարդալով՝ կանչում է որդուն եւ ասում.

-Բալա, էլ Աստուած ինձ ղաբուլ չի անի, որ պահուես։ Պատրաստուիր եւ Աստուած հետդ, բարի ճանապարհ, ո՛չ ոքից յետ չմնաս»։

«...Ես մի բանից եմ վախենում, վախենում եմ՝ մենք սեւերես դուրս գանք մեր ժողովրդի առջեւ, չկարողանանք կազմակերպել գործը եւ կորցնենք նրա հաւատն ու վստահութիւնը»։

Արամ Մանուկեան

(Սերգէյ, Սարգիս Յովհաննիսեան, 1879-1919)

Հ.Գ.

Շուշեցի դաշնակցական Արամ Մանուկյանը, հայ ժողովրդին վերադարձրեց ավելի քան 600 տարի առաջ կորցրած պետականությունը, հայ ժողովուրդը, եթե արժանապատվության նշույլ ունի, պետք է վերադարձնի Շուշին, որպես հարգանք ու շնորհակալություն Արամին։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 3555

Մեկնաբանություններ