«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սա քաղաքական հայացքների մասին չէ, այլ՝ երկրի ապագայի

Սա քաղաքական հայացքների մասին չէ, այլ՝ երկրի ապագայի
03.06.2026 | 10:41

Ըստ տեղեկությունների, Մասիսի ԵԿՄ պետը մի խումբ անձանց հետ հարձակվել է «ՈՒժեղ Հայաստան» դաշինքի համակիրների վրա, ովքեր նախընտրական քարոզարշավ են իրականացրել։

Սա պարզապես նախընտրական քարոզարշավի խոչընդոտում չէ, սա պարզապես խուլիգանություն չէ, սա պարզապես քաղաքական գործունեության համար մարդուն ծանր կամ միջին ծանրության վնասվածքներ հասցնելու դեպք չէ.

Սա մեթոդաբար իրականացվող պետական հովանավորությամբ ահաբեկչություն է, որի նպատակն է վախ ու քաոս ստեղծել երկրում։

Սա մեթոդաբար իրականացվող գործառնությունների շղթա է` Արմեն Ալեքսանյանի մեքենայի հրկիզումը, Նաիրի Հոխիկյանի վրա հարձակումը, քաղաքական վիճաբանության ընթացքում սպանությունը կամ սպանության փորձը, վարչապետի կողմից սպառնալիքը` կզցնելու, սատկացնելու, ճաղերի հետևում փակելու և այլն։

Այս նախադեպերը երկիրը կտանեն քաոսի, եթե սրա դեմը չառնվի։ Եթե ժողովրդի ընդվզումը չլինի։

Ո՛չ ոք չի ուզում լինել «մատաղի գառ»` սպասել, թե երբ են ելուզակները գալու իր հետևից, ու Աստված մի արասցե, եթե մարդիկ հուսահատ սկսեն դիմել ինքնապաշտպանության կամ ինքնադատաստանի։

Դա Հայաստանի համար անկարելի վիճակ է, ուստի հիմա խուլիգանական ցանկացած նման վարքագծի դեմ պետք է լինի ընդվզում։ Ընդ որում, կարևոր չէ` խուլիգանական վարքագիծը ով է դրսևորում։

Նայե՛ք, հետո ուշ չլինի։ Սա քաղաքական հայացքների մասին չէ, այլ երկրի ապագայի:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Տեսանյութը՝

https://www.facebook.com/reel/2039309486663358

Դիտվել է՝ 3412

Մեկնաբանություններ