«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Հայելային տրամաբանություն»

«Հայելային տրամաբանություն»
09.07.2026 | 13:25

Արձանագրենք. բոլոր այն դեպքերում, երբ Հայաստանը պետք է որևէ բան զիջի, որևէ բանից հրաժարվի, Նիկոլը խոսում է «հայելային տրամաբանության» մասին: Սակայն, երբ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով խոսում են «Արևմտյան Ադրբեջանի» ադրբեջանցիների վերադարձի և նմանատիպ բաների մասին, Նիկոլի ուղեղում հայելային տրամաբանությունն իսկույն վերանում է:

Յուրաքանչյուր, նույնիսկ լուցկու տուփի չափ ուղեղ ունեցող, մարդու համար էլ պետք է պարզ լինի, որ իրականում ոչ մի «հայելային տրամաբանություն» էլ գոյություն չունի: Փոխարենը գոյություն ունեն Ադրբեջանի անվերջանալի պահանջներ, և գոյություն ունի այդ պահանջներն իրականացնող ու «հայելային տրամաբանություն» կեղծ թեզով հայ ժողովրդին խաբող արարած:

Գոյություն ունի մեկ ճիշտ հայելի, որի առաջ եթե Նիկոլը կանգնի, արտացոլվելու է Ալիևը:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2195

Մեկնաբանություններ