Ըստ ԿԸՀ-ի տվյալների, այս ընտրություններում ամենաշատ գումար ծախսել է իշխող «Իմ քայլը» դաշինքը՝ 268 մլն 590 հազար 708 դրամ։ Այս մասին էր վկայում նաև հանրապետության տարբեր մարզերում պաստառների առատությունը։ Հետաքրքիր է` ընդամենը 7-8 ամիս առաջ լինելով ընդդիմադիր ուժ, որն անգամ գրասենյակի խնդիր ուներ, այսօր այդ մեծ գումարներն ինչպե՞ս հայթայթեցին։
«Իմ քայլը» դաշինքը խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ մի շարք տեղամասերում ուղղորդել է ընտրողներին: «Իրատեսի» զրուցակիցները հաստատեցին, որ հատկապես այն ընտրատեղամասերում, որտեղ դիտորդների ու վստահված անձանց ոչ այնքան իրազեկ խումբ է եղել, իշխող ուժը կարողացել է իրավիճակը «վերահսկել:
Չգիտեմ՝ քանի տարի պետք է անցնի, որ ընտրական հանձնաժողովներում իրավիճակ փոխվի, և ընտրությունների պատասխանատվությունը ստանձնած անձինք հասկանան՝ ոչ թե կերուխումի, այլ ընտրական լրջագույն գործընթացի են մասնակցում:
Վաղը Աժ արտահերթ ընտրություններ են, այսօր հայտարարված է լռության օր: Դա օրենսդրական պահանջ է, որ փաստացի այլևս պիտի հանվի: Պիտի հանվի այն պահից, երբ լրատվական դաշտում հայտնվեցին սոցիալական ցանցերը, որ ոչ մի օրենքով չեն կարգավորվում, ուստի որևէ արգելք չկա հենց այսօր սոցիալական ցանցերում քարոզչություն անելու:
Ցանկացած ընտրական գործընթաց առաջ է քաշում երկու գլխավոր հարց՝ ի՞նչ մասնակցություն կլինի ընտրություններին, բնակչությունն ի՞նչ ակտիվություն և հետաքրքրություն կդրսևորի կոնկրետ քաղաքական իրավիճակում, և երկրորդ՝ քաղաքական ի՞նչ դասավորություն, ներկապնակ կարելի է ակնկալել ընտրական գործընթացից հետո։
Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի հեռուստաբանավեճը դեռ երկար ժամանակ կքննարկվի՝ դրական ու բացասական կողմերով: Պատմական էր այն, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց պատմական լինելուց զատ կարևոր է դրա արդյունավետության աստիճանը:
Քաղաքագետ, քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը միջակ է գնահատում, նկատելով, որ տեսլականներ ու գաղափարներ այդպես էլ չներկայացվեցին:
Այո, ավարտվում է մեծ շոուն։ Առանց ընտրությունների ու քարոզարշավի էլ Նիկոլ Փաշինյանն ինքնին աղմուկ է։ Եվ ուր հայտնվում, իր հետ տանում է այդ աղմուկը՝ լինի ներքաղաքական դաշտ, լինի խորհրդարան, ՀԱՊԿ, թե Արցախ։
Բեռլին կատարած երեկվա այցի ընթացքում, կանցլեր Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հուլիսի 12-14-ը Բաքվում տեղի է ունեցել ռուս և գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ չի եղել: Հանդիպումը վերաբերվել է Ուկրաինական պատերազմին...