-
30.03.2017|
18:06
15 րոպե ուշացումով և վարչապետի վեց հանձնարարականներով սկսվեց կառավարության երեկվա նիստը։ Գործադիրին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ նիստից մի քանի րոպե առաջ շտապ կարգով անհրաժեշտ է եղել ավելացնել մի քանի հարցեր։ Ըստ երևույթին, սրանով էր պայմանավորված վարչապետի ուշացումը։
-
30.03.2017|
18:04
ԱՄԷ-ի մասնավոր ընկերությունը Հայաստանում երկու տարվա ընթացքում կկառուցի հողմակայաններ։
-
30.03.2017|
17:14
Քարոզարշավի երեկվա հերոսը Կոնգրես-ՀԱԿ դաշինքն էր: Նախօրեին «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդմանը հյուրընկալվել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` դարձյալ հայտնվելով բոլորի ուշադրության կենտրոնում: Երեկոյան դաշինքն Ազատության հրապարակում ամփոփել է իր քարոզարշավն առանց առաջնորդի. Տեր-Պրտրոսյանը, փաստորեն, սահմանափակվեց հեռուստատեսային երկու ելույթով` որոշակի հեռավորություն պահպանելով նույնիսկ Կոնգրես-ՀԺԿ հարթակից:
-
29.03.2017|
19:44
ԿԸՀ-ին ներկայացված պահանջները, որոնք պարունակում են ՕՐՕ ու «Ելք» դաշինքների դիմումները, նույնն են, բայց դրանց հիմքերն են տարբեր՝ մարտի 28-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ արտահերթ նիստից հետո։
-
29.03.2017|
19:39
Ոստիկանությունը հրապարակել է ԱԺ 2017-ի ապրիլի 2-ի ընտրությունների վերջնական և լրացուցիչ ցուցակները:
-
29.03.2017|
19:37
Ի՞նչ տնտեսական ու սոցիալական ծրագրերով են հանդես գալիս առաջիկա ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերը:
-
29.03.2017|
19:33
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ձայնագրություններից մեկում նշվում է, թե Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը խոստովանել է, որ ամուսնու հետ միասին զբաղվում է ՀՀԿ նախընտրական ցուցակներով։
-
29.03.2017|
19:17
Մենք սովոր ենք բոլոր հարցերի լուծումը պահանջել Բաղրամյան 26-ից ու նախագահականից բացի` այլ ընտրություն չենք կարևորել` համարելով, որ, ասենք, պատգամավորը կամ համայնքապետը, լավագույն դեպքում, իշխանության կցորդ են ու մանր-մունր հարցեր լուծող:
-
29.03.2017|
10:18
ԱԺ ընտրություններում քաղաքական կուսակցությունների ու դաշինքների վարկանիշի վերաբերյալ հերթական հարցման արդյունքներն է հրապարակել «Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը»:
-
28.03.2017|
16:56
Քարոզարշավի ավարտին ՀՀԿ-ականները սկսել են ակտիվանալ։ Այսօր լրագրողների հետ հանդիպել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և խոսել իրենց մրցակիցներից։ Նախ` «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առնչությամբ նկատել է, որ այն բարեհաջող տապալել է «A» և «B» պլանները, հիմա անցել է պլան «C»-ին։