-
26.02.2017|
17:23
Վարչապետ Կարեն Կարապետյանը քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքը: Պետական կառավարման մարմինների ղեկավարները վարչապետին զեկուցել են իրենց ոլորտներում իրականացված միջոցառումների, ծրագրով նախատեսված որոշ կետերի չկատարման կամ թերի կատարման պատճառների, այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի և վերջնական կատարման ժամկետի վերաբերյալ:
-
25.02.2017|
11:39
Հեռու եմ այն պարզունակ մտքից, որ մարդը չի կարող ընդդիմադիր լինել, եթե իշխանության մաս է կազմել: Եթե խոսում ենք քաղաքական գործիչների մասին, ապա նույնիսկ բնական է նրանց անցումն իշխանությունից` ընդդիմություն, և` հակառակը:
-
24.02.2017|
22:02
Վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստան պաշտոնական այցը որակում է շատ առարկայական, բովանդակալից ու «լցված»։
-
24.02.2017|
21:51
ՀՀԿ-ն երեկ կողմնորոշվել է իր նախընտրական կարգախոսի հարցում: Չնայած Սերժ Սարգսյանի վերջին ելույթներին հետևելով` դժվար չէր կանխատեսել, որ Ղարաբաղի, ավելի ստույգ` պատերազմի սպառնալիքի թեման դոմինանտ է լինելու ՀՀԿ ընտրական օրակարգում:
-
24.02.2017|
01:26
«Իրատեսի» նախորդ համարում տպագրված «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում» լուրի առնչությամբ նույն օրը խմբագրություն զանգահարեց Երևանի քաղաքապետի խորհրդական ԱՐԱՅԻԿ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ, և նշեց, թե ընթերցողին հրամցվածը բացարձակ ապատեղեկատվություն է և որևէ աղերս չունի իրականության հետ:
-
24.02.2017|
00:39
Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը թողեց ու մտավ նախընտրական պայքարի մեջ։ Նրա շրջապատի անդամները վստահեցնում են՝ նա բավական լավ է հաշվարկել իր ապագան։ Այսպես թե այնպես, շուտով նրանից Սերժ Սարգսյանն ազատվելու էր, իսկ Իշխան Զաքարյանն առաջինը քայլ արեց։
-
24.02.2017|
00:32
Կուսակցությունների և դաշինքների նախընտրական ցուցակների հրապարակումը, բնականաբար, մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ դրանից է նախ և առաջ բխում, թե իրականում քաղաքական ուժերն ինչ մեսիջներ են ցանկանում հասարակությանն ուղարկել։ Նաև դրանով պայմանավորվում են այս ընտրարշավում նրանց հիմնական ռազմավարությունն ու դրանից ածանցվող մարտավարությունը։
-
24.02.2017|
00:21
Գարունն ահա խոստումնալից խնդմնդում է Մռավ լեռան քիչ ձյունապատ, սեգ կատարից։ Արցախում արդեն գարո՜ւն է։ Բայց մարտի 1-ը մեզ ժպտում է արցունքի միջից, զի օրն այդ «փառավորվեց» 3-րդ հանրապետության տարեգրքում որպես եղբայրասպանդի սգատուն։ (Մարտյան օրացույցում, արի ու տես, կարմիր ներկով նշագրված է միայն Մարտի 8-ը)։
-
23.02.2017|
21:38
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շրջանառության մեջ է դրել «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի տարածքների բռնազավթումը և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրինագիծը:
-
23.02.2017|
19:44
Այս օրերին քաղաքականությունն ու բանակը շատ են միասին շեշտադրվում։ Եվ այդպես է լինելու մինչև ընտրությունների ավարտը, քանի որ պաշտպանության երկու՝ նախկին և ներկա նախարարները քաղաքական ուժերի առաջին հորիզոնականում են։ Վիգեն Սարգսյանը ղեկավարում է ՀՀԿ-ն, Սեյրան Օհանյանը՝ ՕՐՕ դաշինքը։