-
08.02.2017|
14:52
Լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելու որոշումից հետո էլ ավելի պետք է ակտիվանան այցերը Արցախ՝ փետրվարի 7-ին, Բրյուսելում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
-
08.02.2017|
14:49
Մենք պետք է բարձրացնենք հարցը, որ Բելառուսը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ ԱԺ-ում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով բլոգեր Ալեքսանդր Լապշինին Մինսկից Բաքվին արտահանձնելու փաստին:
-
08.02.2017|
14:48
ԱԺ ընտրությունների օրվա փոփոխության հարցը կքննարկվի փետրվարի 17-ից հետո, երբ ավարտվեն քաղաքական ուժերի կողմից ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու գործընթացը և պարզ լինի, թե որ ուժերն են մտադիր մասնակցել ԱԺ ընտրություններին՝ ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
-
08.02.2017|
12:07
Արդարադատության նախարարության 2017-ի գերակա խնդիրներն են ոլորտը կարգավորող օրենսդրության ուսումնասիրումը և անհրաժեշտության դեպքում իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների կատարումը։
-
08.02.2017|
12:05
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դեսպաններին՝ տնտեսական գործունեության ուղղությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ։
-
08.02.2017|
00:52
Հայաստանի քաղաքական դաշտում իրադարձությունները դառնում են ողբերգական ու զավեշտալի միաժամանակ: «Ելքը», որ 2016-ի դեկտեմբերի 12-ին առաջինը հայտարարեց իր մասին, առայժմ մնում է միակ դաշինքը:
-
07.02.2017|
21:38
ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը խոսեց Հայաստանի և ժողովրդավարության մասին՝ շեշտելով, որ ՀՀ հանրությանը և ողջ քաղաքական դաշտին վտանգի զանգ է հնչեցնում, որ Հայաստանն արագ հետքայլեր է անում ժողովրդավարությունից։
-
07.02.2017|
21:37
«Ազատ դեմոկրատների» ռեյտինգային ցուցակով խորհրդարանական ընտրություններին կառաջադրվեն «Էլեկտրիկ Երևանի» ակտիվիստներ Վաղինակ Շուշանյանը, Նարեկ Այվազյանը և Հմայակ Մկրտչյանը՝ ասել է կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։
-
07.02.2017|
15:18
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը երեկ աշխատանքային օրվա ավարտին ասել է, որ որևէ կուսակցություն, կուսակցությունների դաշինք գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր հանձնաժողով չի ներկայացրել:
-
07.02.2017|
15:15
«Եթե չկա՝ ինչ սիրում ես, սիրիր՝ ինչ կա»՝ երբ Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկին գրում էր այս տողերը, բնավ նկատի չուներ քաղաքականությունը, մարդու հոգու մասին էր գրում՝ ուզում էր մարդը անպտուղ որոնումներում չտանջվի և ունեցածի արժեքը գնահատի: