-
27.09.2013|
15:35
Քիչ առաջ irates.am-ի խմբագրություն զանգահարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը և տեղեկացրեց, որ ինքն ամենևին էլ «փախած» չէ ու ոչ մի խնդիր չունի, եթե դատարանը նման որոշում է կայացրել, թող իրականացնեն: «Ես ոչ մի խնդիր չունեմ, թող գան ձերբակալեն: Եթե դատարանն էդպիսի որոշում է կայացրել, թող իրականացնեն:
-
27.09.2013|
13:27
Հայաստանում ամեն օր համոզվում ես, որ ճիշտ է այն տեսակետը, թե հանձնաժողովներ ստեղծվում են հարցերը կոծկելու նպատակով: Նման հանձնաժողովներից մեկն էլ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն է, որը կոչված է պաշտոնյաներին «դարձի» բերելու: Իրականում ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով մերժվում է այս կամ այն դիմումը:
-
27.09.2013|
11:11
Սեպտեմբերի 27-ին Աժ խմբակցությունները կքննարկեն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածությունը:
-
27.09.2013|
00:34
Վերջին շրջանում բավականին սառել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները: Ըստ մեր աղբյուրների` երկրորդ նախագահին ամենևին չեն ոգևորում Ծառուկյանի` իշխանությունների հետ ունեցած հարաբերությունները, առավել ևս, վերջին շրջանում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ Ծառուկյանի ջերմացումը:
-
27.09.2013|
00:09
Մեր տեղեկություններով, Վերահսկիչ պալատը ստուգումներ է անցկացնում Գյումրու քաղաքապետարանում, խոշորացույցի տակ են պետգնումները, բացահայտվել են մի շարք խախտումներ:
-
26.09.2013|
17:45
Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում կիրակի օրը տեղի ունենալիք ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների քարոզարշավին (այստեղ պայքարում են ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը և «Ժառանգություն»-ից՝ Սամվել Հայրապետյանը) մասնակցող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ Մեղրիից Երևան վերադառնալիս ենթարկվել էր ռուս սահմանապահների հարձակմանը:
-
26.09.2013|
15:51
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է պատկերացնում Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների հետագա զարգացումը, նշեց. «Մենք, բնականաբար, համամիտ ենք Հայաստանի կայացրած որոշմանը՝ անդամակցելու Մաքսային միությանը:
-
25.09.2013|
17:50
«Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ Արա Ղազարյանը դեռևս 2008 թվականից, երբ ՀՀ նախագահի ընտրություններից հետո ազատազրկվեցին ընդդիմության ակտիվիստները, զբաղվում է նախկին քաղբանտարկյալներ Գագիկ և Վարդան Ջհանգիրյանների ու Սմբատ Այվազյանի նկատմամբ հարուցված գործերի քննությամբ: Այժմ նրանց գործերը գտնվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և, ըստ Արա Ղազարյանի, իրենք սպասում են ՄԻԵԴ-ի վճռին:
-
25.09.2013|
17:48
Փաստորեն, Հայաստանում սկսվեց պետական կառավարման համակարգի վերակազմավորման գործընթացը` նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել է միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով:
-
25.09.2013|
15:20
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին առաջին ատյանի դատարանը դատապարտել է 14 տարվա ազատազրկման: Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի մեկ այլ նախկին թեկնածուի` Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ պատվիրելու մեջ: Վարդան Սեդրակյանը իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ Հայրիկյանին չի հետաքրքրում Սեդրակյանի 14 տարին:
ռադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am