Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 
  • Հովհաննիսյանը Հայաստանի նախագահական ընտրապայքարի ամենամեծ X գործոն

    Հովհաննիսյանը Հայաստանի նախագահական ընտրապայքարի ամենամեծ X գործոն

    02.04.2013| 11:39
    2007 թ. օգոստոսի 24-ի հեռագրով Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան հաղորդում է, որ Հովհաննիսյանը փոխել է քարոզարշավի մարտավարությունը 15-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով օգոստոսի 26-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ: Ամերիկյան ոճով բազմագույն հանրակառքով շրջելու փոխարեն Հովհաննիսյանն իր քարոզարշավն իրականացնում է դռնեդուռ:
  • Էվանսը հեռագրում է

    Էվանսը հեռագրում է

    02.04.2013| 11:29
    2006թ. «Ժառանգություն» կուսակցության անդամները տեղեկացրին ԱՄՆ դեսպանատանը, որ կուսակցությունը ենթարկվում է հետապնդման: 2006թ. օգոստոսի 8-ով թվագրված գաղտնի հեռագրի մեջ Էվանսն ասում է, որ իր գրասենյակը չի բացառում, որ ընդդիմադիր կուսակցությունների վրա գրոհների հետեւում կանգնած է նախագահ Քոչարյանը: Շարունակելով՝ դեսպանը վկայաբերում է «Ժառանգություն» կուսակցության անդամների պնդումը, թե հալածանքը սկսվեց, երբ 2005թ. նոյեմբերին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Հովհաննիսյանը հրապարակավ խիստ քննադատության ենթարկեց Քոչարյանին: Անդրադառնալով Հովհաննիսյանի Քոչարյանին ուղղված նամակին, որը ներառում էր 21 կետից բաղկացած հարցաշար, Էվանսը գրում է. «Հովհաննիսյանը քաջալերվել էր 2006թ. մայիսին «Գելլափի» անցկացրած հարցումների անսպասելի արդյունքներով… նա Հայաստանի ամենահանրաճանաչ քաղաքական գործիչն էր՝ 74 տոկոս դրական վարկանիշով»:
  • Իսկ ու՞ր էր ԲՀԿ-ն մինչ օրս

    Իսկ ու՞ր էր ԲՀԿ-ն մինչ օրս

    02.04.2013| 00:26
    Սենսացիա. «Ազատություն» ռադիոկայանից տեղեկանում ենք, որ, եթե ընտրությունները կեղծվեն, ապա Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի այդ ոչ լեգիտիմ կառույցի աշխատանքներին: Հուսանք, որ սա ապրիլմեկյան կատակ չէ: Տեղեկանում ենք նաև, որ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի երիտասարդական կառույցները համագործակցում են միմյանց հետ՝ վերահսկողական կառույցներ ստեղծելու նպատակով:
  • ԿԸՀ-ն բաշխել է տեղամասային հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների տեղերը

    ԿԸՀ-ն բաշխել է տեղամասային հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների տեղերը

    01.04.2013| 23:21
    Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 1-ի արտահերթ նիստում, էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2013թ. մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրությունների 464 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ:
  • Նրանք կարո՞ղ են ավելին

    Նրանք կարո՞ղ են ավելին

    01.04.2013| 23:20
    «Օրինաց երկիր» կուսակցության Երևանի վարչության նիստում քննարկվել են մայրաքաղաքի ավագանու ընտրություններին վերաբերող հարցեր: Կուսակցական կառույցները պատրաստ են ակտիվ քարոզարշավի և համոզված պայքարելու են հաղթանակի համար: Նիստում հաստատվել է նախընտրական ծրագիրը և կարգախոսը` «Մենք կարող ենք ավելին»:
  • «Դիակից» չպրծած՝ հիմա էլ «կյանքի գնով»

    «Դիակից» չպրծած՝ հիմա էլ «կյանքի գնով»

    01.04.2013| 21:20
    Մարզային այցելության առաջին օրը Սիսիանում Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին հայտարարել է, որ իր «կյանքի գնով» հասնելու է հաջողության: «Ապրիլի 9-ին, ուզենք, թե չուզենք, իմ կյանքի գնով ունենալու ենք ազգային միասնություն: Փրկիչների, կուսակցապետերի, կեղծ հայրենասերների ժամն անցել է, -նշել է Հովհաննիսյանը` սիսիանցիներին հղելով հետևյալ կոչը:- Չէի ուզենա ապրիլի 9-ն տանը նստեիք: Եկեք Ազատության հրապարակ ու մասնակցեք հանրահավաքին: Ճանապարհները ով փակեց՝ ինձ հետ պիտի գործ ունենա»:
  • Րաֆֆին մոռացնել է տվել Երևանի խնդիրները

    Րաֆֆին մոռացնել է տվել Երևանի խնդիրները

    30.03.2013| 13:07
    Սոցիալական ցանցերում ընթացող քննարկումներին, ինչպես նաև ինտերնետային կայքերին հետևելիս ոչ մի կերպ չես կարող մտածել, որ առջևում Երևանի ավագանու ընտրություններ են: Րաֆֆին դուրս եկավ հացադուլից, Րաֆֆին պատրաստվում է այցելել մարզեր, Րաֆֆին հրաժարվում է ինքնազոհաբերումից:
  • Համառոտ ձեռնարկ հացադուլի մասին

    Համառոտ ձեռնարկ հացադուլի մասին

    29.03.2013| 00:53
    Բոլորին է հետաքրքիր` ինչպես է լինում, որ մեր նախագահի թեկնածուները հացադուլ են անում, սակայն ոչ մի կերպ ուժասպառ չեն լինում:
  • Առանձին չի քննարկվելու, իսկ ընդհանրակա՞ն

    Առանձին չի քննարկվելու, իսկ ընդհանրակա՞ն

    28.03.2013| 18:12
    ՀՀԿ լրատվական ծառայությունը հաղորդում է, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում «Ժառանգության» հետ կոալիցիա կազմելու առանձին հարց չի քննարկվելու, օրակարգում ներքաղաքական, ներկուսակցական և Երևանի ավագանու ընտրություններին վերաբերող հարցեր են:
  • Փափկամսի բուժումը 20 մլն դրամ է

    Փափկամսի բուժումը 20 մլն դրամ է

    28.03.2013| 16:03
    «Մեր հաշվին Հայրիկյան են բուժելու։ Հայրիկյանը մեկ կրակոցով ոչ թե 2, այլ 5 նապաստակ խփեց»,- այսպես արձագանքեց կառավարության նիստին հետևող լրագրողական համայնքը գործադիրի որոշմանը` պահուստային ֆոնդից 20 մլն 500 հազար հատկացնել Պարույր Հայրիկյանի բուժումն արտասահմանում կազմակերպելու համար։