Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Չելսիի» երկրպագուները Լոնդոնում հաղթական շքերթ են անցկացնում

«Չելսիի» երկրպագուները Լոնդոնում հաղթական շքերթ են անցկացնում
20.05.2012 | 10:25

«Չելսի» ֆուտբոլային ակումբի հազարավոր երկրպագուներ հավաքվել են Լոնդոնում՝ նշելու իրենց ակումբի հաղթանակը չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Նշենք, որ հաղթելով Մյունխենի «Բավարիային»`«Չելսին» դարձավ առաջին լոնդոնյան ակումբը, որ նվաճել է չեմպիոնների լիգայի գավաթը:

«Չելսիի» սեփականատեր, ռուս գործարար Ռոման Աբրամովիչը, որոշ գնահատականների համաձայն, 10 տարվա ընթացքում ավելի քան մեկ միլիարդ դոլար է ներդրել այս ակումբի վրա՝ իր երազանքն իրականացնելու համար։

Լիլիթ Գրիգորյան

Դիտվել է՝ 5023

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ