ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող ռուսական արվեստի թանգարանում (հասցե` Իսահակյան 38) յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 19:00 շարունակվում են հայ և համաշխարհային արվեստի պատմության դասախոսություն-հանդիպումները:
«Իրատեսի» զրուցակիցը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր ՄԵՐԻ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ է: Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայում երիտասարդ երգչուհին հանդես է եկել գլխավոր դերերգով` արժանանալով հանդիսատեսի համակրանքին և ուշագրավ գնահատականների:
Այս տարի տոնվում է Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ 70-ամյակը։ Օրերս Երևանում կայացած «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում կայացավ համերգ՝ նվիրված մաեստրոյի հոբելյանին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ զրուցել ենք վերջերս լույս տեսած «Ճերմակ աղավնի» պատմվածքների ժողովածուի առիթով: Նրա պատմվածքները տպագրվել են ՌԴ-ում լույս տեսնող «Գործարար» ամսագրում, տեղական հանդեսներում և թերթերում: «Ճերմակ աղավնի» գրքում տեղ են գտել հեղինակի վերջին տարիների ստեղծագործությունները:
Երևանի «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնն ավարտեց իր աշխատանքը: «Մոսկվա» կինոթատրոնում փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարվեցին մրցանակակիրների անունները և ցուցադրվեց ազգությամբ հրեա ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» ֆիլմը, որը պատմում է «Խոստում» ֆիլմի ստեղծման և Հայոց ցեղասպանության շուրջ ծավալվող տարատեսակ մոտեցումների մասին:
«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնն այսօր ամփոփում է աշխատանքները։ Երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում փառատոնի փակման արարողության ժամանակ հրապարակվեցին կինոփառատոնի հաղթող ֆիլմերի և կինոգործիչների անունները։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգչուհի Հասմիկ Հացագործյանին ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նոր հաջողություններ:
Ֆոտոսիրողների ակումբի նախաձեռնությամբ «Թեքեյան» մշակութային կենտրոնում բացվել է «Լուսանկարչի օրագրից» խորագրով ցուցահանդես: Ներկայացված են 27 հայ լուսանկարիչներ: Ցուցահանդեսի կազմակերպիչն ու համակարգողը լուսանկարիչ ԷԴԳԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ է:
Հուլիսի 17-ին, ժամը 19:00 –ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա
Աննա և Անահիտ Մխիթարյանների համերգը: Կհնչեն աշուղական, ժողովրդական, ինչպես նաև համաշխարհային ջազ ստեղծագործություններ:
Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկօրյա տարածաշրջանային այցը պարադոքսալ կերպով բովանդակազուրկ ստացվեց՝ ցույց տալով, որ, հակառակ Եվրոպական Միության խրոխտ հռետորաբանության, նրա իրական հնարավորությունները տարածաշրջանում սահմանափակ են...