Մի փիլիսոփա ասում էր, թե պատմության ընթացքում բոլոր իմաստուններն այս կամ այն կերպ փորձել են բացատրել կյանքը, սակայն ամբողջ խնդիրը այն բարեփոխելու կարողության մեջ է։
Վաղը, մարտի 31-ին, ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ելույթ կունենա ճանաչված դաշնակահար Վահագն Պապյանը: Սա «Բրամսի սիմֆոնիկ գործեր» համերգաշարի 4-րդ համերգն է: Ծրագրում՝ Դաշնամուրի թիվ 2 կոնցերտ և Սիմֆոնիա թիվ 3: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:
Մարտի 30-ին` ժամը 20:30-ին, Մեցցո ակումբում տեղի կունենա YellowStones խմբի «Զարմանալի Ու Անսովոր» դեբյուտային ձայնասկավառակի և «Նազան Յար» երգի տեսահոլովակի շնորհանդեսը:
Մարտի 29-ին և 30-ին, ժամը 19:00-ին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա Ն. Ս. Նադեժդինայի անվան պարարվեստի պետական ակադեմիական «Բերյոզկա» անսամբլը:
Անդրանիկ այս մրցույթը ներկայացրեց ՀՆՄ քարտուղար, ՀՀ վաստակավոր նկարիչ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԶԻԶՅԱՆԸ. «Հայաստանի նկարիչների միության վարչության որոշմամբ 2016-ին կազմակերպվեց «Լավագույն ստեղծագործություն» մրցույթը, որը տարեվերջին ամփոփում է միության բաժինների կողմից լավագույնը ճանաչված գործերը։
Վաստակաշատ արվեստաբան Շահեն Խաչատրյանը, ինչ խոսք, ուռա-հայրենասիրությանը տուրք տալով չէ, որ իր ծավալուն աշխատությունը՝ նվիրված աշխարհահռչակ ծովանկարչի ծննդյան 200-ամյակին, վերնագրել է «Հովհաննես Այվազյան»:
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...