Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 
  • Բեռլինալեն հանձնել է մրցանակներ

    Բեռլինալեն հանձնել է մրցանակներ

    16.02.2014| 18:30
    Բեռլինի միջազգային կինոփառատոնը «Ոսկե արջ» գլխավոր մրցանակն է հանձնել չին ռեժիսոր Ինան Դյաոին «Սև անկյուն, բարակ սառույց» թրիլլերի համար: Այն պատմում է մի ոստիկանի մասին, որը 1990-ականներին Չինաստանի հյուսիսում հետաքննում է մի կախարդական սպանություն և սիրահարվում է կասկածյալին:
  • ՀՊԵՆ-ը՝ Al Bustan միջազգային փառատոնի պաշտոնական նվագախումբ

    ՀՊԵՆ-ը՝ Al Bustan միջազգային փառատոնի պաշտոնական նվագախումբ

    16.02.2014| 14:08
    Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ստացել է հրավեր Բեյրութից՝ հանդես գալու Al Bustan միջազգային փառատոնի շրջանակներում՝ որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ:
  • «Հողածին և հողագույն նրա պոեզիայում բոլոր առարկաները երկինքոտ են»

    «Հողածին և հողագույն նրա պոեզիայում բոլոր առարկաները երկինքոտ են»

    15.02.2014| 11:19
    Ավետիք Իսահակյանի կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գեղանկարիչ, բանաստեղծ, հրապարակախոս Արևշատ Ավագյանի «Ինքնության գույնն ու իմաստը» գրքի շնորհանդեսը:
  • Հարուկի Մուրակամի. Հռոդոսի երկնքում

    Հարուկի Մուրակամի. Հռոդոսի երկնքում

    15.02.2014| 11:11
    Գուցե ես ճիշտ չեմ, բայց ինձ թվում է, որ կյանքում լինում են պահեր, երբ մենք ընդհուպ մոտենում ենք մահին: Քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ մահացու վտանգի են ենթարկվում, բայց խոսքը այն դեպքերի մասին է, երբ, առանց որևէ տեսանելի պատճառի, հանկարծ գիտակցում ես՝ ահա մահը, կողքիս է: Սովորաբար մենք ապրում ենք՝ առանձնապես չմտահոգվելով, որ մեռնելու ենք (եթե անընդհատ մահվան մասին մտածես, ապրելու ուժ չես ունենա):
  • Պետերբուրգցիները փորձում են փրկել «Շան սիրտը» ֆիլմի տունը

    Պետերբուրգցիները փորձում են փրկել «Շան սիրտը» ֆիլմի տունը

    14.02.2014| 18:17
    Պետերբուրգ քաղաքի պաշտպանները խնդրել են քանդելուց փրկել Դեգտյարնի նրբանցքում գտնվող տունը, որը պատկերված է Վլադիմիր Բորտկոյի «Շան սիրտը» լեգենդար ֆիլմում:
  • Թումանյանի 145-ամյակը կնշեն Թբիլիսիում

    Թումանյանի 145-ամյակը կնշեն Թբիլիսիում

    14.02.2014| 18:15
    Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը փետրվարի 19-ին` ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակի օրը, կանցկացնի գրական-երաժշտական երեկո:
  • «Խաչատրյան» տրիոն նշում է 15-ամյակը

    «Խաչատրյան» տրիոն նշում է 15-ամյակը

    14.02.2014| 16:09
    Մարտի 3-ին Հայաստանի երիտասարդական նվագախումբը հրավիրում է անչաձ սպասված համերգի՝ նվիրված «Խաչատրյան» տրիոյի 15-ամյակին։ Տեղի կունենա համատեղ համերգ «Խաչատրյան» տրիոյի հետ։ Ի դեպ, տրիոն իր 15-ամյա պատմության մեջ առաջին անգամ է հանդես գալու նվագախմբի հետ: Ծրագրում՝ Լյուդվիգ վան Բեթհովեն՝ Եռակի կոնցերտ, երկ 56 դո մաժոր, Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ «Կարապի լիճը» սյուիտ, երկ 20ա։
  • Վերդիի «Ռեքվիեմը»` ի հիշատակ Կլաուդիո Աբբադոյի

    Վերդիի «Ռեքվիեմը»` ի հիշատակ Կլաուդիո Աբբադոյի

    14.02.2014| 12:33
    Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարի 19-ին՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կկատարի Վերդիի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը՝ նվիրված մեծանուն դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի հիշատակին: Կմասնակցեն աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը, Ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, Նարինե Անանիկյանը, Լիպարիտ Ավետիսյանը, ինչպես նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյան):
  • «Իսկ այստեղ չկան ընկերություն, հարևանություն, արև և էներգիա»

    «Իսկ այստեղ չկան ընկերություն, հարևանություն, արև և էներգիա»

    14.02.2014| 12:17
    «Արաքս» երաժշտական խումբը հիմնվել է Բելգիայում` 2004-ին: Կազմված է հայ և օտարազգի երաժիշտներից, ներկայացնում է բացառապես մաքուր հայկական երաժշտություն` Կոմիտաս, Սայաթ-Նովա, Խաչատուր Ավետիսյան, Արտաշես Քարտալյան: Թավջութակահար Դոմինիկ Պենսեյրդը ֆլամանդացի է, ազգությամբ հրեա ժան-Մարկը ֆլութ է նվագում, բրազիլացի Ռենատո Մարտինսը` հարվածային գործիքներ: Խմբի հետ հանդես է եկել նաև բելգիացի երգչուհի Լոլա ՈՒոթերսը: «Արաքսի» հիմնադիրներն են դուդուկահար Վարդան Հովհաննիսյանը և կիթառահար Տիգրան Տեր-Ստեփանյանը: «Իրատես de facto»-ի զրուցակիցը ՏԻԳՐԱՆ ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆՆ է:
  • «Ես շատ եմ ուզում,  որ «Թևանիկը» թևեր ունենա,  մեծ էկրան դուրս գա և ճախրի»

    «Ես շատ եմ ուզում, որ «Թևանիկը» թևեր ունենա, մեծ էկրան դուրս գա և ճախրի»

    14.02.2014| 12:06
    ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «Թևանիկ» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի երևանյան պրեմիերան կկայանա մայիսին, այնուհետև այն կներկայացվի Կաննի կինոշուկայում: Արցախյան ազատամարտի մասին պատմող ֆիլմի հիմքում ընկած է Առնոլդ Աղաբաբովի «Թևանիկ» կարճամետրաժ ֆիլմի սցենարը: Համաարտադրողներն են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, լիտվական «Արտբոքս» կինոընկերությունը և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը: