Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
11.12.2012 | 00:25

Այսպես է ասում Տեր Աստված, որ հավաքում է Իսրայելի բոլոր ցրվածներին. «Նրանց վրա ես պիտի հավաքեմ անապատի բոլոր գազանների բազմությունները»։ Եկեք կերե՛ք, ո՛վ անտառի բոլոր գազաններ։ Տեսե՛ք, ամենքն էլ կուրացել են և չգիտեն, թե ի՛նչ է իմաստությունը, ամենքն էլ կարծես համրացած շներ են, որ չեն կարողանում հաչել, իրենց անկողիններում երազներով են տարված, սիրում են նիրհել։ Իրենց հոգով լիրբ եղան շների նման, որ անկուշտ են, չար են և չգիտեն, թե ի՛նչ է իմաստությունը. ամենքն իրենց ճանապարհներով գնացին։
Եսայու մարգարեություն 56. 8-11

Դիտվել է՝ 3786

Մեկնաբանություններ