Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նրանք ազատ են ընտրություններից

Նրանք ազատ են ընտրություններից
30.12.2012 | 13:51

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը քննարկել է Հայաստանում ստեղծված քաղաքական վիճակը և որոշել, որ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով նպատակահարմար չէ մասնակցել, «քանզի այսօր քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակում չափից դուրս լավատես պետք է լինել հավատալու համար, որ այս ընտրությունները կարող են իշխանափոխության հանգեցնել»: Իսկ զուտ սեփական գաղափարներն ու մոտեցումները ներկայացնելու համար մասնակցությունը Ազատ դեմոկրատները գերադասելի տարբերակ չեն համարում, քանի որ գտնում են, որ ընտրությունները միակ միջոցը չեն իրենց գաղափարները հասարակությանը հասցնելու համար:

Դիտվել է՝ 3107

Մեկնաբանություններ