«Հայաստանը, անշուշտ, ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին կատարված ընտրությունը հարցեր է առաջացնում,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։- 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չի ներկայացվել։ Ռուսական կողմի տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը»:               
 

Մութ ու ցուրտ տարիների համար շնորհակությո՞ւն հայտնել

Մութ ու ցուրտ տարիների համար շնորհակությո՞ւն հայտնել
03.05.2013 | 15:29

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին ակորդներն են: Թեկնածուները գնահատում են այս ողջ ժամանակահատվածը, իսկ թե նրանց դիտարկումներն ու քննադատությունները որքանով են արդարացի, հասարակությունն իր վստահության քվեով ցույց կտա ընտրության օրը: Մինչ այդ նկատենք, որ այսօր ՀԱԿ թեկնածու Վահագն Խաչատրյանը, ամփոփելով քաչոզարշավը, ուշագրավ հայտարարություն է արել:

Խոսելով մութ ու ցուրտ տարիների մասին, նա նկատել է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետք է «շնորհակալություն հայտնեն երևանցիներին այդ չարչարանքների» համար»: «Ռոբերտ Քոչարյանի քարոզչամեքենան մեր ուղեղներում թողեց «ցուրտ ու մութ տարիներ» արտահայտությունը, պատճառների մեջ չխորանալով: Վիրավորվածություն կա, բայց ոչ երևանցիներից: Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ պատճառով էր Երևանում այդ վիճակը: Մենք հնարավորություն ունեինք Երևանում ութից տասը ժամ լույս տալ, բայց այդ դեքում հոսանք չէր ունենա Ղարաբաղը»,-նշել է Խաչատրյանը` ձեռքի հետ էլ մի լավ քննադատելով ներկա իշխանություններին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ