Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Տանը մնացած աղջիկ ունե՞նք

Տանը մնացած աղջիկ ունե՞նք
26.07.2013 | 13:10

Լրատվամիջոցները վերջին ժամանակներս ավելի ու ավելի համառ են խոսում Կրասնոդարի «Կուբանից» Արաս Օզբիլիսի հեռանալու մասին: Այժմ էլ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի համար, որպես նոր թիմ, հիշատակվում է Մոսկվայի «Սպարտակը»: Բնականաբար, քանի դեռ գործարքը չի կայացել, այդ մասին պիտի լռեն թե՛ հեռացողը, թե՛ ընդունող կողմը, ուստի զարմանալի չէ, որ մոսկվացիները շտապել են հերքել ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության լուրը: Եթե հիշենք, թե սպարտակցիները մինչև վերջին վայրկյանը որքան ջանադիր էին Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը ժխտելու հարցում, ապա եղածի մեջ զարմանալի ոչինչ չկա: Սակայն սա էլ չէ ամենակարևորը: Հիշո՞ւմ եք` Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխության մասին ինչ էին գրում, ու, հարձագանք, մենք ինչ էինք գրում:
Վերջն ո՞ւմ ասածը եղավ: Կեցցե՛ք:
Հիմա էլ եմ նույնն ասում` տանը մնացած աղջիկ ունե՞նք, որ խառնվել ենք իրար:
Թող խառնվի խառնվողը, որ նման ձեռքբերում է ունենալու: Մենք մեր տղայի քաշն էլ գիտենք, գինն էլ գիտենք: Օրը կգա, բարին` հետը. ամեն ինչ կիմանանք: Ծանր տեղներս եկեք իզուր տեղը չթեթևացնենք, ինչպես չթեթևացրեց ծանրամարտի մեր գեղեցկուհի Հռիփսիմե Խուրշուդյանը, ով, ժամանակը եկավ, ազգին մի ղոչ տղա պարգևեց (սրտանց շնորհավորում ենք¤` առանց նախապես ղալմաղալ անելու, առանց հազար ու մի սրբի դուռ գնալու, առանց մի, էդ էխո՞ են ասում, թե ուրիշ մի բան են ասում, առանց դրանց դռները թակելու:
Ի՞նչ զարմանալի բան կա սրանում:
Առյուծից ուրիշ ի՞նչ էիք սպասում:
Է, քանի որ առանց իմ հուշելու էլ գիտեք այս ու այս կարգի պարզ ճշմարտությունները, էլ արժի՞ հայ-հարայ կապել: Ասել եմ ու ասում եմ` ամեն ինչ լավ է լինելու:
Չմոռանաք` առաջն Աստված է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ