Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Գնացին ձմեռային հանգստի

Գնացին ձմեռային հանգստի
03.12.2013 | 12:22

Կայացան ընթացիկ մրցաշրջանի Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության այս տարվա վերջին հանդիպումները: «Արարատը» հաղթեց «Փյունիկին» (2:0), «Բանանցը»` «Ալաշկերտին» (7:0): Ոչ-ոքիներ են գրանցվել «Միկա»-«Շիրակ» (1:1) և «ՈՒլիս»-«Գանձասար» հանդիպումների ժամանակ (0:0): Առաջատարը «Արարատն» է, որն ունի երեսուն միավոր: Նրան հաջորդում է Գյումրու «Շիրակը» (քսաներկու միավոր): Եռյակը քսան միավորով եզրափակում է Կապանի «Գանձասարը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1225

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ