Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Դեմ եմ, դեմ ես, դեմ է, ուրեմն՝ կողմ ենք

Դեմ եմ, դեմ ես, դեմ է,  ուրեմն՝ կողմ ենք
10.12.2013 | 00:19

Երբ ինքը սոցապփոխնախարար էր, իսկ դաշնակցական իր ընկերները նախարարներ էին, ինչո՞վ էին զբաղված կուտակային կենսաթոշակի քննարկումների ժամանակ, չէ՞ որ օրենքը նոր չէ, տասը տարի է՝ այն «չարչրկվում» է նույն սոցապնախարարությունում, ու կարծես թե այն օրերին ևս նախարարությունն ու կառավարությունն ընդհանուր ռազմավարություն էին իրականացնում։ Մեր այս հարցին ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ցանկացած անձ, ով այն ժամանակ տեղյակ էր բարեփոխում կոչված այս փաթեթին, վստահաբար կարող է պնդել, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ի դեմս իր նախարարների, ի դեմս այն անձանց, ովքեր կենսաթոշակային ոլորտի պատասխանատուներ էին, դեմ են եղել այս փաթեթին` բոլոր քննարկումների ժամանակ, մինչև նոր կառավարության ձևավորումը, որից հետո մենք դուրս եկանք կոալիցիայից: Ես, որպես փոխնախարար, չնայած հարցն իմ ոլորտում չի եղել, մշտապես մասնակցել եմ քննարկումներին` Կենտրոնական բանկում, և միշտ դեմ եմ արտահայտվել դրան: Ի դեպ, ասեմ ավելին. այսօրվա նախարարը` Արտեմ Ասատրյանը, ով այն օրերին նախարարության կենսաթոշակային վարչության պետն էր, ևս դեմ է եղել»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1689

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ