ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Վահագ ՌԱՇ. Որ Նոր տարուն կոկորդիլոս ուտեն կամ ապխտած Բենթլիի թոք

Վահագ ՌԱՇ. Որ Նոր տարուն կոկորդիլոս ուտեն կամ ապխտած Բենթլիի թոք
22.12.2013 | 23:33

Մի հատ ինձ կասե՞ք՝ ինչ գործ են անում քաղաքապետարանն ու տրանսպորտի նախարարությունը` կախված մերկասառույցի ու ձյան հեռացման հետ, որ ամբողջ օրը գրում են՝ շարունակվում են աշխատանքները: Բոլոր փողոցները պատված են սառույցով, և մի գրամ աղ կամ ավազ չեմ տեսել, իսկ խցանումների մասին էլ չասեմ, կինո Հայրենիք, Փեթակ, Սուրմալու, Մալաթիա, Ռոսիա, Տաշիր, գազանանոցի դիք, Ստադիոն, Դալմայի մոտ ընդհանրապես անհնար է եթևեկել, Կենտրոնի մասին էլ չասեմ: Ոչ մի փողոցում ոչ մի աշխատող տեխնիկա չեմ տեսել, ոչ մի խցանված փողոցում ՃՈ աշխատակից չեմ տեսել, միայն կանգնեն շրջադարձերի ու դպրոցների կողքերին ու արագություն չափեն, որ Նոր տարուն կոկորդիլոս ուտեն կամ ապխտած Բենթլիի թոք, մեկ էլ կարմիր գծեր գծեն, ասեն՝ փող մուծեք: Իրենց թող մնան իրենց մաքրած փողոցներն էլ, իրենց բացած խցանումներն էլ, վարորդներն առանց դրա էլ յոլա գնում են, անկապ գումար մի դուրս գրեք, տաջվեք, միանգամից դրեք գրպաններդ: Մեկա, սովորել եք, որ պատժող չկա:

Դիտվել է՝ 5704

Մեկնաբանություններ