Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ուշադրության կենտրոնում՝ Արա Գյուլերի Անատոլիան»

«Ուշադրության կենտրոնում՝ Արա Գյուլերի Անատոլիան»
12.01.2014 | 17:16

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացվում է հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդես՝ «Ուշադրության կենտրոնում՝ Արա Գյուլերի Անատոլիան» խորագրով: Հայտնում է «Ամերիկայի ձայնը»` մեջբերելով «Վաշինգտոն Փոստ»-ում զետեղված հոդվածի հետևյալ դիտարկումը. «Գյուլերի լուսանկարները ներկայացնելով որպես արվեստ՝ դրանք հեռացվում են իրենց մշակութային և պատմական համատեքստից: Անիի Տիգրան Հոնենց եկեղեցու լուսանկարի վրա, օրինակ, պատկերված է գետի խորը մի ձոր, որը նեղ գծով անցնում է եկեղեցու անմիջապես հետևում գտնվող երկու բլուրի միջև: Այն, ինչ չի ասված, դա նա է, որ այս գետը կազմում է Հայաստանի և Թուրքիայի միջև ընկած սահմանը, որի որոշ հատվածներ ականապատված են, և որը փակ է 1993 թվականից՝ երկու պետությունների միջև երկարատև քաղաքական լարվածության պատճառով»: Հոդվածում նշվում է նաև, որ, այնուամենայնիվ, նույնիսկ առանց Գլուլերի լուսանկարների քաղաքական և պատմական խորը ուսումնասիրության, նրա լուսանկարներն ունեն անհաղթահարելի գեղեցկություն և նկարագրական ուժ:

Ցուցահանդեսում ներկայացված են կարևոր նշանակություն ունեցող սելջուկյան և հայկական շինությունների լուսանկարները, որոնք Արա Գյուլերը նկարել է 1960-ականներին:

Դիտվել է՝ 2122

Մեկնաբանություններ