Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Դեպորտ դեպորտի հետևից, ինչը սպառնում է ՀՀ սոցիալական վիճակին

Դեպորտ դեպորտի հետևից, ինչը սպառնում է ՀՀ սոցիալական վիճակին
14.01.2014 | 13:04

Վերջին շրջանում շատացել է ՌԴ կողմից արտաքսված, այսպես կոչված, դեպորտ արված հայերի թիվը։

ՌԴ պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանն արգելել է կես միլիոն օտարերկրյա քաղաքացիների մուտքն իր տարածք` ռուսաստանյան օրենսդրությունը խախտելու համար։ Վերջիններիս մուտքի իրավունքն արգելվել է 3-10 տարի ժամկետներով: Ընդ որում, շատերը փորձում են անձնագրերը փոխելով վերադառնալ Ռուսաստան, սակայն սահմանին «բռնվում» են մատնահետքերով։
ՀՀ ռազմավարական գործընկերոջ խիստ միգրացիոն քաղաքականությունը կանդրադառնա նաև ՀՀ սոցիալական վիճակի վրա։ Փաստորեն, շատերը զրկվում են արտագնա աշխատանքի իրավունքից, իսկ Հայաստանն այսօր, փաստորեն, ապրում է Ռուսաստանում խոպան գնացողների հաշվին։ Աշխատուժի ավելցուկը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել Հայաստանի համար։

Դիտվել է՝ 2373

Մեկնաբանություններ