Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Օլանդը բաժանվել է նախկին կողակցից

Օլանդը բաժանվել է նախկին կողակցից
26.01.2014 | 12:25

France presse-ի հաղորդմամբ, Ֆրանսուա Օլանդի և Վալերի Տրիերվեյլերի «համատեղ կյանքն ավարտվել է»: Լրագրող Վալերի Տրիերվեյլերի հետ Օլանդի հարաբերությունները սկսվել են 2007-ից: Նրանք երբեք չենք ձևակերպել իրենց հարաբերությունները որևէ ձևով: Չնայած սրան Վալերին Օլանդի նախագահ ընտրվելուց հետո համաձայնել է ստանձնել երկրի առաջին տիկնոջ պարտականությունները:

Նրանց բաժանման պատճառ է դարձել Օլանդի և դերասանուհի Ժյուլի Գայեի սիրային կապի մասին տեղեկությունը, որը վերին օրերին հեղեղել է ողջ համացանցը: Վալերի Տրիերվեյլերը ծանր է տարել Օլանդի դավաճանության լուրը, արդյունքում տեղափոխվել է հիվանդանոց և մեկշաբաթյա բուժման կուրս անցել: Այժմ, երբ նրանք բաժանվել են, Վալերին մեկնելու է Հնդկաստան` օգնելու տեղի բարեգործական կազմակերպությանը:

Դիտվել է՝ 2572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ