Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Այսօր Անտոն Չեխովի ծննդյան օրն է

Այսօր Անտոն Չեխովի ծննդյան օրն է
29.01.2014 | 12:01

Ռուս արձակագիր, դրամատուրգ, մասնագիտությամբ բժիշկ Անտոն Չեխովը ծնվել է 1860-ի հունվարի 29-ին: Բազմաթիվ պատմվածքների, վիպակների, պիեսների հեղինակ է: Նրա «Ճայը», «Քեռի Վանյան», «Երեք քույրերը» և «Բալենու այգին» պիեսները ճանաչվել են համաշխարհային դրամատուրգիայի դասական ստեղծագործություններ: Պատմվածքներից աչքի են ընկնում «Կաշտանկան», «Շնիկովտիկինը» և այլն:

Չեխովի բոլոր հիմնական երկերը թարգմանվել են հայերեն: Դոնի Ռոստովում, Նոր Նախիջևանում, հետագայում նաև՝ Ղրիմում, Չեխովը հնարավորություն է ունեցել մոտիկից շփվելու հայերի հետ, ծանոթանալու նրանց սովորություններին։ «Գեղեցկուհիներ» պատմվածքը նվիրված է մի հայ ընտանիքի։ Ղրիմում, ծանոթանալով Չեխովի հետ, Ալեքսանդր Սպենդիարյանը գրել է «Մենք կհանգստանանք» մելոդեկլամացիան, որի գրական տեքստը «Քեռի Վանյա» պիեսում Սոնայի մենախոսությունն է։ Գրողի հետ բարեկամական սերտ հարաբերության մեջ է եղել նաև Հովհաննես Այվազովսկին։ Չեխովը մի նամակում նրա մասին գրել է. «Այդ հանճարի հայկական ոգին զգացվում է ամեն քայլափոխում»։

Չեխովի դրամատիկական երկերը հայ թատրոնում բեմադրվել են 1890-ականների սկզբից («Առաջարկություն», «Արջը», «Հոբելյան», «Ճայ», «Բալենու այգին», «Քեռի Վանյա»):

Ռուս գրողի ստեղծագործությունները թարգմանել են Նար-Դոսը, Դ. Դեմիրճյանը, Ս. Զորյանը և ուրիշներ։ Քանդակագործ Գրիգոր Ահարոնյանը ստեղծել է գրողի կիսանդրին, որը 1955-ին դրվել է Երևանի Չեխովի անվան դպրոցի բակում։ Երևանի փողոցներից մեկը կոչվում է Չեխովի անունով։

Դիտվել է՝ 3189

Մեկնաբանություններ