Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Շառլ Ազնավուր. «Ցանկացած կառավարություն, որն օրենք է ընդունում, որի հետ բնակչությունը համաձայն չէ, բռնակալի պահվածք է դրսևորում»

Շառլ Ազնավուր. «Ցանկացած կառավարություն, որն օրենք է ընդունում, որի հետ բնակչությունը համաձայն չէ, բռնակալի պահվածք է դրսևորում»
24.02.2014 | 14:05

«Stern» ամսագրին տված հարցազրույցում Շառլ Ազնավուրն ասել է. «Ես ճշմարտության պոետ եմ: Ես ասում եմ բաներ, որոնք շատերը հաճախ քաջություն չեն ունենում ասելու: Ժամանակի պրոբլեմները: Մամուլը միշտ կենտրոնացել է իմ սիրային երգերի վրա և անտեսել է այն, որ ես նաև այլ թեմաներով եմ գրել: Բայց հանդիսատեսը դա նկատել է: Իմ նոր ալբոմի 17 երգերն արդեն պատրաստ են: Դրանցից մեկն ուղղված է թե՛ Ֆրանսիային, թե՛ ամբողջ աշխարհին և կոչվում է «Բոլորս դեպի փողոց»: Ես ընդամենը արձանագրում եմ. «Եթե ինչ-որ բան ձեր պատկերացրածի պես չէ, դուրս եկեք փողոց»: Ինչպես դա սկսվեց Թունիսում: Հետո Եգիպտոսում: Ֆրանսիայում վերջերս նույնպես: Իհարկե, այդքան մասշտաբային չէին, բայց ժամանակ առ ժամանակ ցույցերն օգտակար են: Այլապես բոլոր կառավարող կուսակցությունները վերածվում են բռնապետների: Որպեսզի բռնապետություն չլինի, ժողովուրդը պետք է իր խոսքն ասի: Ցանկացած կառավարություն, որն օրենք է ընդունում, որի հետ բնակչությունը համաձայն չէ, բռնակալի պահվածք է դրսևորում»:

Դիտվել է՝ 1855

Մեկնաբանություններ