ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Հայաստանի գուբեռնատորը «Գազպրոմն» ու Միլլերն են

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Հայաստանի գուբեռնատորը «Գազպրոմն» ու Միլլերն են
27.02.2014 | 12:14

Այսօր Բժշկական ինստիտուտի մոտ ականատես եղա, թե ինչպես էր ոստիկանական կարդոնը սուլոցներով, շչակներով, գոռգոռոցով ուղեկցում Գազպրոմի Միլլերին: Այն տպավորությունն էր, թե «ցար ի բոգին» էին ուղեկցում: Տաքսու վարորդը տեսակետ հայտնեց, թե հավանաբար «մի կտոր հաց ուտելու տեղից է գալիս»: Չնայած, ինչի՞ վրա եմ զարմանում. գազային համաձայնագրերից հետո Հայաստանի գուբեռնատորը Գազպրոմն ու Միլլերն են: Արդեն երկրորդ անգամ Մյունխենի անվտանգության կոնֆերանսին եմ լինում, աշխարհից շատուշատ ղեկավարներ են լինում, բոլորին այնքան անաղմուկ են բերում ու տանում, բոլորը կողքովդ այնքան սովորական են անցնում, մի հատ էլ ժպտում, որ չես մտածում, որ դա Ջոն Քերին էր կամ Գերմանիայի նախագահ Գաուկը: Մինչդեռ Հայաստանում նմանները փորձում են ապացուցել, որ իրենք խան են:

Դիտվել է՝ 4371

Մեկնաբանություններ