Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Օրենք է, ի՞նչ կարող ես անել

Օրենք է, ի՞նչ կարող ես անել
07.03.2014 | 13:05

Միջազգայինի մակարդակ ունեցող բոլոր մարզիկները տարվա բոլոր օրերի բոլոր ժամերին պիտի պատրաստ լինեն դոպինգ ստուգումներին: Սա այն գինն է, որը նրանք վճարում են իրենց բարձր համարումի համար, և ոչ մեկը չի ուզում կոնֆլիկտի մեջ մտնել WADA-ի հետ (Հակադոպինգային համաշխարհային գործակալություն), մանավանդ որ կշռաթաթին հնարավոր մեդալն է: Գործակալության աշխատակիցները ցանկացած պահի կարող են թակել ցանկացածի դուռը, և մարզիկը չի կարող վաթսուն րոպեից ավելի ուշանալ: «Նման մոտեցումն առաջին հայացքից կարող է թվալ հրեշային. չէ որ մարզիկը բառացիորեն ինքն իրեն չի պատկանում: Սակայն այսօրվա դրությամբ, երբ ավելի ու ավելի շատ մարզիկներ են փորձում «խաբել» դոպինգ թեստավորումը, սա վերահսկման ամենաարդյունավետ ձևն է: Կան խթանող միջոցներ, որոնք կարելի է օրգանիզմից դուրս բերել մի քանի օրվա ընթացքում, կան միջոցներ, որոնք կարելի է հայտնաբերել և ամիսներ անց, սակայն անակնկալ թեստավորումը օգնում է, որ կանխվեն խարդախության փորձերը»,- ասում է անկախ փորձագետ Տատյանա Մելնիկովան: Ավելացնենք, որ WADA-ն ամեն տարի հրապարակում է արգելված դեղամիջոցների ցուցակը: Այն գերազանցում է տասը հազարը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1201

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

չի լինի