Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Դմիտրի Սիտկովեցկու երևանյան համերգը

Դմիտրի Սիտկովեցկու երևանյան համերգը
11.03.2014 | 15:11

Մարտի 13-ին, ժամը 19.00-ին,Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) ելույթ կունենա հայտնի ջութակահար Դմիտրի Սիտկովեցկու հետ:

Համերգի ընթացքում հանդիսատեսին կներկայացվեն Յոհաննես Բրամսի «Ջութակի կոնցերտ»-ը և Լյուդվիգ վան Բեթհովենի Սիմֆոնիա թիվ 6 «Հովվերգական»-ը:

Դմիտրի Սիտկովեցկին հանդես է եկել բազմաթիվ աշխարհահռչակ նվագախմբերի հետ, այդ թվում՝ Բեռլինի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկները, Թագավորական
Կոնցերտգեբաու նվագախումբը և մի շարք այլ նվագախմբեր: Երաժիշտը մշտապես մասնակցություն է ունենում ճանաչված միջազգային փառատոններին:
2003-ից մինչ օրս Սիտկովեցկին Գրինսբորոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենն է:

Դիտվել է՝ 1467

Մեկնաբանություններ