Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սիրիայում ազատ են արձակել երկու իսպանացի լրագրողներին

Սիրիայում ազատ են արձակել երկու իսպանացի լրագրողներին
30.03.2014 | 14:11

El Mundo-ի թղթակից Խավիեր Էսպինոսային և արտահաստիքային լուսանկարիչ Ռիկարդո Վիլանովային հանձնել են թուրք զինծառայողներին: Նրանք առևանգվել էին 2013-ի սեպտեմբերի 16-ին, Թուրքիայի հետ սահմանի անցակետերից մեկում` Ալ Քաիդայի հետ կապ ունեցող զինված խմբավորման կողմից: Հարազատների խնդրանքով լրագրողների առևանգման մասին չէր հաղորդվել մինչև դեկտեմբերի 10-ը: Այս ընթացքում իսպանական պարբերականը բանակցություններ է վարել առևանգողների հետ, սակայն հայտնի չէ, թե ինչ պահանջներ են ներկայացրել գրոհայինները: Պարզ չէ նաև, թե արդյոք նրանց ազատության համար փրկագին է վճարվել:

Անցած տարվա սեպտեմբերին Սիրիայում առևանգվել էր ևս մեկ իսպանացի լրագրող: Մարկ Մարգինեդասին ազատ են արձակել այս տարվա մարտի սկզբին: Սիրիան դեռևս համարվում է լրագրողների համար աշխարհի ամենավտանգավոր երկիրը: 2013-ին Սիրիայում զոհվել է 28 լրագրող:

Դիտվել է՝ 1000

Մեկնաբանություններ