Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Հանդիպում՝ հայ-կուբայական գիտական համագործակցության նպատակով

Հանդիպում՝ հայ-կուբայական գիտական համագործակցության նպատակով
03.04.2014 | 11:41

Օրերս ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը հյուրընկալել է Կուբայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, գիտության հարցերով պետական խորհրդական Ֆիդել Կաստրո Դիազ-Բալարթին և Հայաստանում Կուբայի արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիային (նստավայրը՝ Մոսկվա):

Գիտության պետական կոմիտեի նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստան-Կուբա գիտակրթական հարաբերությունների ձևավորումը` հույս հայտնելով հետագա համագործակցության զարգացման համար: Ֆ. Դ-Բալարթ Կաստրոն ներկայացնելով այցի նպատակները՝ նշել է, որ հատկապես գիտության ոլորտում համագործակցելու, կապեր հաստատելու ակնկալիքներ կան:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում (կյանքի մասին գիտություններ, ֆիզիկա, տեխնիկական գիտություններ) իրականացվելիք ծրագրերի մասով:

Առաջարկվել է նախապատրաստել հուշագիր՝ գիտության ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Հյուրերը կոմիտեի նախագահի ուղեկցությամբ այցելել են նաև «ՔԵՆԴԼ սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամ և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ:

Դիտվել է՝ 2655

Մեկնաբանություններ