Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սանկցիաներ չեն կիրառվի

Սանկցիաներ  չեն կիրառվի
04.04.2014 | 12:20

ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն ամերիկյան երկու սենատորի նամակ է ուղարկել, գրելով, որ Ռուսաստանը չի զրկվի ֆուտբոլի աշխարհի 2014 թվի առաջնության մասնակցությունից, ինչպես նաև երկրի նկատմամբ սանկցիաներ չեն կիրառվի 2018 թվականի առաջնությունն ընդունելու հարցում: Նամակում պարոն Վալկեն ի մասնավորի բացատրել է, որ երկրների ազգային հավաքականները պատասխանատվություն չեն կրում իշխանությունների գործողությունների համար, իսկ ֆուտբոլը քաղաքականության հետ չխառնելը ՖԻՖԱ-ի գոյության գլխավոր սկզբունքներից մեկն է:
Առանց մանրամասների մեջ խորանալու ասենք, որ ամերիկացի սենատորների փաստարկների համար հիմք էր ծառայել հարավսլավական նախադեպը, և փորձ էր արվել այն բերել-կապել ղրիմյան իրադարձությունների հետ: Նշենք, որ ՖԻՖԱ-ի արձագանքը միանգամայն սպասելի էր հատկապես ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի արձագանքի ֆոնին, ով խնդրո առնչությամբ, ի մասնավորի, տարակուսել էր. «Ես չեմ հասկանում` ինչու ռուս տասնմեկ ֆուտբոլիստները չպիտի խաղան աշխարհի առաջնությունում, ո՞րն է նրանց մեղքը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ