Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ըմբիշները պատվով են վերադառնում

Ըմբիշները պատվով են վերադառնում
08.04.2014 | 12:04

Ֆիննական Վանտաա քաղաքում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Ընդհանուր հաշվարկով մեր ըմբիշները նվաճեցին հինգ մեդալ, որից մեկը` ոսկե, երկուսն` արծաթե, երկուսը` բրոնզե: Մեդալային այս պաշարում անշուշտ բացառիկ էր գյումրեցի 98 կգ քաշային ըմբիշ Արթուր Ալեքսանյանի ներդրումը, ով մի շնչով հաղթեց բոլոր մրցակիցներին ու դարձավ աշխարհամասի չեմպիոն: Ընդ որում, սա նրա երրորդ անընդմեջ ոսկին էր եվրոպական մրցահարթակում: Մեդալ նվաճած մեր մյուս հունահռոմեականը Արսեն Ջուլֆալակյանն էր, ով մրցեց 85 կգ քաշային կարգում: Արսենից սպասումները նույնպես ոսկե էին, սակայն, ցավոք, մարզիկը պարտվեց եզրափակիչ գոտեմարտում:
Ավելի վաղ մրցահարթակ ելած մեր ազատոճայինները նույնպես պատշաճ մասնակցություն են ունեցել առաջնությանը: Արծաթե մրցելույթ է ունեցել Գրիգոր Գրիգորյանը (70 կգ), բրոնզե մեդալներով են վերադարձել Գարիկ Բարսեղյանն (57 կգ) ու Մուսա Մուրթազալիևը (86 կգ): Հիշեցնենք, որ Հայաստանի ազատոճայիններն այս առաջնությանը մասնակցում են առանց աշխարհամասի ու աշխարհի գործող չեմպիոն Դավիթ Սաֆարյանի, ով վնասվածք ունի:
Հարկ համարենք նշել, որ մրցումների օրերին լրացավ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի հիսունամյակը, ում հոբելյանն այնքան ուշագրավ շնորհավորեց Արթուր Ալեքսանյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ