Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հայ կոմպոզիտորների երգերը կհնչեն ֆրանսերենով

Հայ կոմպոզիտորների երգերը կհնչեն ֆրանսերենով
07.04.2014 | 11:26

ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան բարձր հովանու ներքո ֆրանկոֆոնիայի օրերի ծրագրում ապրիլի 20-ին` ժամը 19-ին, Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա համերգ «Երաժշտությունը համախմբում է մեզ» կարգախոսով:

Ինչպես հաղորդում են «Հայկական Ալիանս Ֆրանսեզ» հասարակական կազմակերպությունից, առաջին անգամ հայ կոմպոզիտորների երգերը կհնչեն ֆրանսերենով: Համերգին մասնակցում են ճանաչված և սիրված հայ երգիչ-երգչուհիներ՝ Սոնա Շահգելդյան, Էրիկ, Էմմա Պետրոսյան, Մերի Մնջոյան, Նարեկ Մակարյան, Էմմա Ասատրյան, Վարդան Բադալյան և այլ կատարողներ: Համերգը կվարեն Ավետ Բարսեղյանը և Հայկ Պետրոսյանը: Համերգի կենդանի երաժշտությունը կապահովի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Երզնկյան: Համերգի կազմակերպիչներ՝ Երևանի պետական համալսարանի «Մասս մեդիա» գիտակրթական կենտրոն և «Հայկական Ալիանս Ֆրանսեզ» հասարակական կազմակերպություն: Ծրագրի հեղինակ՝ Հասմիկ Առաքելյան: Բեմադրող ռեժիսոր՝ Տարոն Կոխլիկյան: Գործընկերներ՝ Երևանի քաղաքապետարան և Հայաստանի հանրային հեռուստաընկերություն:

Համերգից ստացված ողջ հասույթը կուղղվի Հայաստանի 5 դպրոցներում իրականացվող «Խորացված ֆրանսերեն» ծրագրին, կտպագրվեն նոր մեթոդով ֆրանսերեն դասագրքեր:

Դիտվել է՝ 1716

Մեկնաբանություններ