Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ելույթ կունենա «Հովեր» պետական կամերային երգչախումբը

Ելույթ կունենա «Հովեր» պետական կամերային երգչախումբը
07.04.2014 | 11:30

Ապրիլի 10-ին՝ ժամը 19.00, Կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի շրջանակներում, որը նվիրված է Ռոմանոս Մելիքյանի 130-ամյակին և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակին:

Համերգի ընթացքում ելույթ կունենա «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան): Համերգի ծրագրում կհնչեն հայ ժամանակակից կոմպոզիտորների երգչախմբային և գործիքային ստեղծագործություններ:
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Կազմակերպիչներն են՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը յուրաքանչյուր տարի կրում է այն մեծերի անունները, ում հոբելյանը նշվում է այդ տարվա ընթացքում: Փառատոնի նպատակը սերունդների միջև ամուր կապի ստեղծումն է, հայ կոմպոզիտորական դպրոցի ժառանգության պահպանումը և արժևորումը: Փառատոնը միտված է նաև հայ կոմպոզիտորական դպրոցի նվաճումների հանրահռչակմանը:

Դիտվել է՝ 1777

Մեկնաբանություններ