Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Աջակցենք քաղբանտարկյալներին

Աջակցենք քաղբանտարկյալներին
10.04.2014 | 14:07

Ապրիլի 11-ին Թեքեյան կենտրոնում տեղի կունենա Շանթ Հարությունյանին և մյուս քաղբանտարկյալներին նվիրված բարեգործական համերգ: Մուտքն ազատ է:

Համերգից առաջ տեղի կունենա Շանթ Հարությունյանի «Անհատական հեղափոխություն» գրքի շնորհանդեսը: Գրքի վաճառքից գոյացած գումարը կհատկացվի քաղբանտարկյալների ընտանիքներին:

Դիտվել է՝ 702

Մեկնաբանություններ