Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Մեկնարկել են Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերը

Մեկնարկել են Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերը
15.04.2014 | 02:44

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը մասնակցել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 15-րդ հանրապետական մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Ա. Աշոտյանը, ողջունելով և հաջողություն մաղթելով մրցաշարի մասնակիցներին, բացման խոսքում նշել է, որ ուսանողական խաղերն արդեն դառնում են ավանդական. «Այս խաղերը միավորել են 3000 ուսանողի՝ 20 բուհից, ովքեր մրցելու են 11 մարզաձևերում: Շատ կարևոր է, որ մասնակիցների թիվն ու աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է. բացի մայրաքաղաքային բուհերից, նաև մարզային բուհերն ու Արցախի պետական համալսարանն են մասնակցում: Ուսանողական մարզական խաղերը դարձել են առողջ ապրելակերպի խորհրդանիշ: Ձեր օրինակը պետք է լավ իմաստով վարակիչ լինի, որպեսզի առողջ ապրելակերպի մշակույթը դառնա նպատակ և կյանքի ավանդական կերպ բոլոր ուսանողների համար»,- դիմելով մասնակիցներին՝ նշել է Ա. Աշոտյանը: Շեշտելով, որ Հայաստանի լավագույն ուսանող-մարզիկները տպավորիչ արդյունքներ են դրսևորել նաև միջազգային ասպարեզներում՝ Ա. Աշոտյանը վստահեցրել է, որ ՀՀ ԿԳՆ-ն պատրաստ է ապահովել բոլոր պայմանները, որպեսզի այդ հաջողությունները լինեն շարունակական:

Հայաստանի ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Դիտվել է՝ 844

Մեկնաբանություններ