Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Կաբելային օպերատորների ասոցիացիան իր օգնությունն է առաջարկել «Дождь»-ին

Կաբելային օպերատորների ասոցիացիան իր օգնությունն է առաջարկել «Дождь»-ին
19.04.2014 | 15:59

ՌԴ-ի կաբելային հեռուստաընկերությունների ասոցիացիան պատրաստ է օգնել «Дождь»-ին՝ վերադառնալու եթեր: Այդ մասին հայտարարել է ասոցիացիայի ղեկավար Յուրի Պրիպաչկինը:

Նրա խոսքերով՝ հեռուստաընկերությունը դրա համար պարտավոր է առաջարկել օպերատորների հետ համագործակցության միանման մոդել: Պրիպաչկինն ասել է, որ չպետք է լինի այնպես, որ մի օպերատորի հետ աշխատեն մի մոդելով, մյուսի հետ՝ մեկ այլ մոդելով:
Հիշեցնենք, որ «Дождь»-ը զրկվել էր եթերից հունվարի վերջին, երբ անցկացրել էր հետևյալ հարցումը. «Պե՞տք էր արդյոք հանձնել Լենինգրադը, որպեսզի հնարավոր լիներ խնայել հազարավոր մարդկանց կյանքը»: Այդ հարցումն առաջացրել էր մեծ արձագանք:
Ապրիլի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ պատրաստ է « Дождь» հեռուստաընկերությանն ազատել վերահսկող օրգանների ավելորդ ուշադրությունից, եթե վերջիններս խանգարում են նրա աշխատանքին:

Դիտվել է՝ 1069

Մեկնաբանություններ

ծ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am