Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Եկեղեցին՝ աղբանոց կամ հանգստյան գոտի

Եկեղեցին՝ աղբանոց կամ հանգստյան գոտի
25.04.2014 | 21:30

Օշականից հյուսիս-արևելք «Մանկանոց» կոչվող վայրում կանգուն է 7-րդ դարի Սուրբ Սիոն եկեղեցին: Այն կառուցվել է ի հիշատակ այդ վայրում մորթված 40 անմեղ մանուկների: Դեռ շատ վաղուց էի լսել այդ եկեղեցու մասին և ցանկությունս մեծ էր տեսնելու այն: Առաջին անգամ այցելելով հիասթափություն ապրեցի: Այս ուր ենք, որ այսպես ենք վերաբերվում պատմական մեր կոթողներին՝ առավել ևս եկեղեցիներին: Եկեղեցին Ս. Զատիկի տոնից հետո վերածվել էր աղբանոցի, թե՛ բակում, թե՛ ներսում թղթերի ու այրված մոմերի կույտեր էր, էլ չեմ ասում, շրջակա փոքրիկ թփերի մասին, որոնց վրա բազմագույն լաթի կեղտոտ կտորներ էին կապված, դեռ էս ամենին էլ գումարած այս եկեղեցուն հարակից կառուցվում է հանգստյան գոտի, այն էլ լողավազանով: Եվ ահա այս պատկերն է աչքիս առաջ, սա՞ ենք ներկայացնում օտարերկրացուն՝ սա՞ է մեր դեմքը: Վրդովված ու ազդված ձայնս ուղղում եմ համապատասխան մարմիններին «Տե՛ր կանգնեք մեր հարստություններին, եկեք միահամուռ կերպով միջոցներ ձեռնարկենք տարածքը մաքրելու, այնուհետև մաքուր պահելու, ինչպես նաև արգելելու՝ հանգստյան գոտու շինարարությունը»:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1380

Մեկնաբանություններ