Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՀՀԿ երիտասարդները մասնակցեցին ծաղկահավաքին

ՀՀԿ երիտասարդները մասնակցեցին ծաղկահավաքին
27.04.2014 | 15:36

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն ապրիլի 26-ին մասնակցել են ավանդական դարձած ծաղկահավաքին, որն արդեն 5-րդ տարին անցկացվում է Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվել են, ծաղկաթերթիկներն առանձնացվել ցողուններից, որոնք հետագայում կօգտագործվեն թղթի վերամշակման համար: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այդ վերամշակված թղթերն օգտագործում է բացիկներ, հրավիրատոմսեր և նամակներ պատրաստելու նպատակով: Իսկ ցողուններից պատրաստվում է պարարտախառնուրդ՝ այգիների մշակման համար:

Այս գեղեցիկ նախաձեռնության հեղինակներն են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։
Ծաղկահավաքին մասնակցել են կամավորներ, մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, ուսանողներ։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Արմինե Բարսեղյանը նոր կյանք ստացած ծաղիկները համեմատում է հայ ժողովրդի հետ. «Ծաղկահավաքը խորհրդանշում է մեր պատմությունը։ Ինչպես այս ծաղիկների թերթերը, այնպես էլ հայ ժողովուրդը վերածնվում, նոր կյանք է ստանում արհավիրքից հետո։ Նման միջոցառումները նաև համախմբում են երիտասարդներին, նրանց մեջ սերմանում սեր բնության, գեղեցիկի նկատմամբ»։

Դիտվել է՝ 4329

Մեկնաբանություններ