Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սլավյանսկում տասնյակ զոհեր կան

Սլավյանսկում տասնյակ զոհեր կան
06.05.2014 | 12:58

ՈՒկրաինայի իշխանության կողմից Սլավյանսկում իրականացվող հակաահաբեկչական գործությունների արդյունքում երկու կողմից էլ զոհեր կան: Զոհվել է ուկրաինական բանակի չորս զինծառայող: Անջատողականների զոհերի թիվն անցնում է երկու տասնյակից: Երկրի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կան նաև տասնյակ վիրավորներ: ՈՒժայիններից վիրավոր է մոտ 20 հոգի, անջատողականների վիրավորների թիվը հասնում է մի քանի տասնյակի: Սլավյանսկի շրջանում ուղղաթիռ է խփվել, որն ընկել է գետը: Օդաչուները ողջ են մնացել: Վերջին օրերի ընթացքում սա արդեն երրորդ ուղղաթիռն է, որ ոչնչացվում է անջատողականների կողմից: Ավակովը նշել է, որ ձերբակալվածների և սպանվածների մեջ շատ են Ղրիմի բնակիչները, կան ռուսներ և չեչեններ:

Ավակովը հայտարարել է, թե ռուսամետ անջատողականներն օգտագործում են ծանր զենք և ականանետեր, նրանք կրակում են նաև խոշոր տրամաչափի զենքերից: Միաժամանակ անջատողականները հայտարարել են, թե ՈՒկրաինայի զինծառայողները կիրառում են զենքի բոլոր տեսակները, այդ թվում և զրահատեխնիկա:

Դիտվել է՝ 375

Մեկնաբանություններ