Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Վերջնական պատասխաններ

Վերջնական պատասխաններ
13.05.2014 | 12:19

Անգլիայի առաջնության վերջին տուրում չսայթաքեց առաջին եռյակը կազմած և ոչ մի թիմ. «Մանչեստր Սիթին» հաղթեց «Վեսթ Հեմին» (2:0), «Լիվերպուլը»՝ «Նյուքասլին» (2:1), «Չելսին»՝ «Կարդիֆին» (2։1): Արդյունքում կողմերի դասավորությունը ոչնչով չփոխվեց, և նրանք այդ հերթականությամբ էլ հաջորդեցին միմյանց՝ իրարից հեռու մնալով երկու միավորի տարբերությամբ: Իհարկե, այս զարգացումների շրջանակում պակաս հետաքրքրությամբ չէր սպասվում և այն, թե արդյո՞ք դեռևս երկու տուր առաջ իր երեսունմեկերորդ գոլը խփած Լուիս Սուարեսը նոր խմբագրումներ չի մտցնի իր գոլամատյանում ու չի բարելավի առաջնության լավագույն ռմբարկուի իր ցուցանիշը: Ավաղ, «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվողը չկարողացավ զարգացնել հաջողությունը, թեպետ այդ ցուցանիշով անգամ մտավ անգլիական ֆուտբոլի պատմություն:

Բունդեսլիգայի առաջնությունում անպարզ էր մնացել միայն առաջնության երրորդ մրցանակակրի հարցը, քանի որ Մյունխենի «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան» վաղօրոք էին լուծել առաջին երկու տեղերի հարցերը: Եզրափակիչ տուրի արդյունքով երրորդն այստեղ դարձավ «Շալկեն»՝ 4:1 հաշվով առավելության հասնելով «Նյուրնբերգի» նկատմամբ: Հաղթանակ տարավ և «Բայերը» (2:1), սակայն սեփական հարկի տակ «Վերդերի» նկատմամբ առավելությունն այնքան կարևոր դարձավ, որ գոնե չթողեց «Վոլսֆբուրգին» շրջանցել իրեն: Ինչ վերաբերում է արտագնա խաղում «Հերտայի» նկատմամբ Դորտմունդի «Բորուսիայի» տոնած հաղթանակին, ուրախությամբ պիտի նշել, որ այդ չորս գոլերից մեկի հեղինակը մեր Հենրիխ Մխիթարյանն է, որը Գերմանիայի ավարտված առաջնությունում խփեց դորտմունդցիների վերջին գոլը: Իսկ ինչո՞վ սա նշանակալի դեպք չէ։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ