Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Սերունդների մեղեդիներ» միջազգային մանկական երաժշտական փառատոն Մոսկվայում

«Սերունդների մեղեդիներ» միջազգային մանկական երաժշտական փառատոն Մոսկվայում
21.05.2014 | 14:47

Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Մոսկվայում, Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում կմեկնարկի «Սերունդների մեղեդիներ» միջազգային մանկական երաժշտական փառատոնը՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի մասնակցությամբ (փառատոնի հեղինակ և ղեկավար՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի ղեկավար Վերա Կրիլովա):

«Սերունդների մեղեդիներ» փառատոնին կմասնակցեն շնորհալի երեխաներ ԱՊՀ երկրներից (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղրղզստան, Ադրբեջան) և արտերկրից. մենակատարները հանդես կգան դասական ստեղծագործությունների կատարումներով:
Հայաստանից փառատոնին կմասնակցի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի աշակերտ Անդրեյ Կուրբետը (դաշնամուր, դասատու՝ Ելենա Սեդրակյան): Անդրեյ Կուրբետը «Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամ է (2013 թ.), Ջուզեպպե Տերրասիանոյի անվան (2009 թ. Իտալիա), «Ֆլամ» միջազգային մրցույթների (2010 թ. Ֆրանսիա) և Ա. Բաբաջանյանի անվան միջազգային մրցույթ-փառատոնի (2012 թ.) մրցանակակիր:
Երիտասարդ դաշնակահարը փառատոնին կներկայանա Յ. Հայդնի, Ֆ. Մենդելսոնի, Ֆ. Շոպենի ստեղծագործությունների կատարումներով:
«Սերունդների մեղեդիներ» միջազգային մանկական երաժշտական փառատոնը բարեգործական է, այն նպաստում է մշակութային միջազգային համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը:

Դիտվել է՝ 1497

Մեկնաբանություններ