Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Երկուսն էլ՝ ԱՄՆ-ի փոխչեմպիոն

Երկուսն էլ՝ ԱՄՆ-ի փոխչեմպիոն
23.05.2014 | 12:58

ԱՄՆ-ում ավարտված շախմատի ներքին առաջնությունում հրաշալի են հանդես եկել տեղաբնակ հայազգի գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանն ու Տաթև Աբրահամյանը: Չեմպիոնին որոշելու համար նշանակված լրացուցիչ խաղերում հաղթանակ տոնելով՝ նրանք վճռական վերջին հանդիպումներում մրցել են համապատասխանաբար Գատա Կամսկու և Աննա Զատոնսկիխի հետ: Ցավոք, մեր գրոսմայստերներն այստեղ մի փոքր տեղի են տվել ու արժանացել արծաթե մեդալների, ինչն ինքնին քիչ բան չէ: Համենայն դեպս, ԱՄՆ-ի թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց փոխչեմպիոնները մեր հայրենակիցներ Հակոբյանն ու Աբրահամյանն են:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 881

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ