Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Ոչ թալանին» նախաձեռնությունը կպայքարի բոլոր սոցիալական խնդիրների դեմ

«Ոչ թալանին» նախաձեռնությունը կպայքարի բոլոր սոցիալական խնդիրների դեմ
08.07.2014 | 16:10

«Ոչ թալանին»: Այսուհետ այսպես կկոչվի «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնությունը, որը կպայքարի ոչ միայն էլեկտրաէներգիայի թանկացման, այլև երկրում առկա բոլոր սոցիալական խնդիրների դեմ: Այս մասին այսօր հայտարարել է նախաձեռնության անդամ Վարդան Հարությունյանը: Վերջինիս խոսքով՝ նախաձեռնության անդամները կարծում են, որ միայն մեկ խնդրի դեմ պայքարելով հասարակության սոցիալական հարցերը լուծում չեն ստանա: Այդ է պատճառը, որ որոշում է կայացվել ընդլայնելու խմբի գործունեության շրջանակները: Վարդան Հարությունյանը նշել է, որ նախաձեռնությունը համագործակցելու է Հայաստանում առկա բոլոր քաղաքական, քաղաքացիական, սոցիալական այն նախաձեռնությունների հետ, «որոնց գաղափարները միտված են Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնեցնելուն»: Հարությունյանը նշել է, որ նախաձեռությունը դիմելու է ոչիշխանական բոլոր ուժերին, որպեսզի խորհրդարանում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին օրենք մշակվի: Ասուլիսին ներկա նախաձեռնության մեկ այլ անդամ` Գևորգ Սանոյանն էլ ասել է, թե «Ոչ թալանին» շարժումն ուղղված է վերացնելու բոլոր տեսակի անարդարությունները:

Դիտվել է՝ 652

Մեկնաբանություններ