Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Արխանգելսկի մարզում սկսվել է Բրոդսկու տան վերանորոգումը

Արխանգելսկի մարզում սկսվել է Բրոդսկու տան վերանորոգումը
11.07.2014 | 10:48

Մասնագետները սկսել են Արխանգելսկի մարզի Նորինսկ գյուղում ռուս հայտնի բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Իոսիֆ Բրոդսկու տան վերանորոգումը, որտեղ նա ապրել է աքսորի տարիներին: Վերականգնման աշխատանքներով կզբաղվեն Վոլոգդայի և Արխանգելսկի մարզերից վեց մասնագետներ:

Իոսիֆ Բրոդսկին Արխանգելսկի մարզ էր աքսորվել Լենինգրադի դատարանի որոշմամբ: Աքսորում նա անցկացրել է տասնութ ամիս, 1964 թ. մարտից մինչև 1965թ. հոկտեմբեր, աշխատել է տեղի սովխոզում:
Տեղի բնակիչներն ավելի քան քսան տարի է, ինչ հավաքում են տեղեկատվություն Բրոդսկու կյանքի այդ շրջանի մասին:

Դիտվել է՝ 1194

Մեկնաբանություններ