Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Տասներորդ անգամ

Տասներորդ անգամ
13.07.2014 | 13:24

Ֆուտբոլի աշխարհի առաջնության այսօր կայանալիք եզրափակիչ Արգենտինա- Գերմանիա դիմակայությունը կլինի տարբեր մայրցամաքներ ներկայացնող թիմերի թվով տասներորդ հանդիպումը: 1958-ին հանդիպեցին Բրազիլիան ու Շվեդիան, հաղթեց առաջինը՝ 3:2: Չորս տարի անց ուժեղագույնի կոչումը վիճարկեցին Բրազիլիան ու Չեխոսլովոկիան՝ 3:1: Ուժեղագույնի կոչման համար 1970-ին արդեն Բրազիլիան ու Իտալիան էին՝ 4:1: 1978-ին մրցեցին արգենտինացիներն ու հոլանդացիները: Լրացուցիչում հաղթեցին առաջինները՝ 3:1: Ութ տարի անց հաղթողը դարձյալ Արգենտինայի ընտրանին էր՝ 3:2 հաշվով առավելությամբ Գերմանիայի հավաքականի նկատմամբ, որին չորս տարի անց զիջեց 1:0 հաշվով: 1994-ին ուժերը չափեցին բրազիլացիներն ու իտալացիները: Խաղն ավարտվեց 0:0, տասնմեկմետրանոցներով /3:2/ առավելության հասան առաջինները: 1998-ին ավելի քան ակնհայտ էր ֆրանսիացիների առավելությունը. բրազիլացիները ծնկեցին 3:0 հաշվով: 2002-ին վերջիններս պարտության մատնեցին Գերմանիայի ընտրանուն /2:0/ ու դարձան աշխարհի հնգակի չեմպիոն, իսկ թե ինչ կլինի հուլիսի 13-ին կայանալիք խաղում, կիմանանք շուտով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 982

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ